Արամի 23-ի պատի փլուզումը պետք է դաս լինի. Ա. Մեսչյան
Մշակույթ
11:33 12/01/2019
Հայաստան

Արամի 23-ի պատի փլուզումը պետք է դաս լինի. Ա. Մեսչյան

«Արամի 23-ի փլուզված պատը հնարավոր է վերականգնել և վերադարձնել շենքի մշակութային արժեքը»,- ասում է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում նա նշում է, որ, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:

«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն այնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուքների հետևանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից և հանգիստ շարունակել աշխատանքները», - ասել է  գլխավոր ճարտարապետը։

Ա. Մեսչյանը հույս ունի, որ մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երևանի» ճարտապետի հետ միասին կմշակի մի նախագիծ, որով կապահովվեն գոյություն ոնեցող հուշարձանների պահպանությունը, և հուշարձանների շուրջ տեղի ունեցող որևէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները:

Հիշեցնենք, որ  Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է երեկ երեկոյան։ Հենց այդ շենքն անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։

Placeholder
Արամի 23-ի պատի փլուզումը պետք է դաս լինի. Ա. Մեսչյան