Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն աճել է 48 անգամ
Տնտեսություն
16:59 12/01/2019
Հայաստան

Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն աճել է 48 անգամ

2018 թվականի հունվար-նոյեմբերին ամիսներին Հայաստանում արտադրվել է 7 105.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից:

Վիճակագրության համաձայն՝  նախորդ տարվա 11 ամսվա ընթացքում  ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է  27.8%-ով և կազմել 3 179.6 մլն կՎտ ժամ,  ջերմային էներգիայի արտադրությունը՝ 43.2%-ով՝ կազմելով  34.8 հազար հեգաջոուլ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 1.6%-ով՝  կազմելով 2 132.5  մլն կՎտ ժամ։

Նշենք նաև, որ 2018թ-ին հունվար-նոյեմբերին  հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են  4.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 48.0 անգամ:

Վիճակագրության համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 787.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23.9%-ով:

Հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 1.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նվազելով 17.6%-ով:

 

Placeholder
Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն աճել է 48 անգամ