Եգիպտոսում ուսանողուհուն հեռացրել են ԲՈՒՀ-ից տղամարդու հետ գրկախառնվելու պատճառով
Կրթություն, գիտություն
15:00 14/01/2019
Աշխարհ

Եգիպտոսում ուսանողուհուն հեռացրել են ԲՈՒՀ-ից տղամարդու հետ գրկախառնվելու պատճառով

Կահիրեում Ալ-Ազհար համալսարանի ուսանողուհուն հեռացրել են ԲՈՒՀ-ի տարածքում տղամարդու հետ գրկախառնվելու պատճառով։ iz.ru կայքը, հղում անելով Ahram Onlin-ին, գրում է, որ աղջկան պատժել են հունվարի սկզբին, երբ նրա ընկերը նրան ամուսնության առաջարկություն է արել և գրկախառնվել համալսարանի տարածքում։

Տեղի ունեցածի տեսանյութը հայտնվել է սոցիալական կայքերում հունվարի սկզբին, այդ ժամանակ էլ ուսումնական հաստատության ղեկավարությունը որոշել է պատժել ուսանողուհուն ԲՈՒՀ-ի «կանոնները խախտելու համար»։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդը ծաղիկներ նվիրում աղջկան՝ ծնկի իջնելով և առաջարկություն անում։ Դրական պատասխան ստանալուց հետո  տղամարդը գրկախառնվում է  իր հարսնացուին։ Համալսարանի ներկայացուցիչն ասել է, որ ուսանողուհին կարող է բողոքարկել ղեկավարության որոշումը և պատիժը հնարավոր է մեղմվի։

Placeholder