ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը հավատարմագրերն է հանձնել Դոնալդ Թրամփին
Քաղաքական
09:24 15/01/2019
Աշխարհ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը հավատարմագրերն է հանձնել Դոնալդ Թրամփին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Դեպանությունից հայտնում են՝ ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում:

Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը:

Կողմերը շեշտել են ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամության զարգացման գործում:



 

Placeholder
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը հավատարմագրերն է հանձնել Դոնալդ Թրամփին