Նոբելյան մրցանակակիրը մնացել է առանց պատվավոր կոչումների
Հասարակություն
09:15 15/01/2019
Աշխարհ

Նոբելյան մրցանակակիրը մնացել է առանց պատվավոր կոչումների

Ամերիկացի 90-ամյա գիտնական Ջեյմս Ուոթսոնը, որը 1962 թվականին աժանացել է Նոբելյան մրցանակի ԴՆԹ-ի կառուցվածքի վերծանման համար, զրկվել է բոլոր պատվավոր կոչումներից սևամորթների ինտելեկտի մասին հայտարարության պատճառով։

Գազետա.ռու կայքը, հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ  կենսաքիմիկոս Ուոթսոնը հեռուստահաղորդման ժամանակ նորից խոսել է այն մասին, որ եվրոպոիդ և նեգրոիդ ռասաների գեները պայմանավորում են միջին IQ –ների միջև տարբերությունը։

Ուոթսոնի ղեկավարած լաբորատորիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ գիտնականի խոսքերը չմտածված են և չունեն ապացույց։

Տարիներ առաջ  Ուոթսոնն արդեն հայտարարել էր, որ սևամորթները չունեն այն նույն մտավոր կարողությունները, ինչ եվրոպոիդները և այդ պատճառով Աֆրիկային տխուր ապագա է կանխագուշակել։
 

Placeholder
Նոբելյան մրցանակակիրը մնացել է առանց պատվավոր կոչումների