Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Քաղաքական
15:07 15/01/2019
Հայաստան

Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունի։

«Ձերդ գերազանցություն,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն», - ասված է Իրանի նախագահի ուղերձում:

Placeholder
Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին