Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արամ Օրբելյան. Չի բացառվում ՄԻԵԴ դիմենք Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու համար
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը։
Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։
Դատարանում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ երրորդ բողոքն են մշակում՝ ներկայացնելու ՄԻԵԴ:
«Չի բացառվում, որ այդ բողոքում ներառվի նաև 18-րդ հոդվածը, որը պարունակում է քաղբանտարկյալի տարրը, ի հավելումն արդարադատության ու ազատության խախտումների, դատարանն այսինքն արձանագրում է, որ խախտումների հիմքում ընկած են հանգամանքներ՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով», - ասաց նա:
Օրբելյանն ընդգծեց, առկա են մի շարք միջազգային կառույցների, այդ թվում ԵԽ-ի կողմից տրված քաղբանտարկյալի վերաբերյալ սահմանումներ, որի տակ «ակնհայտորեն ընկնում է պարոն Քոչարյանը»։
Փաստաբանական խմբի անդամը մեկ անգամ ևս չբացառեց, որ ՄԻԵԴ ուղարկվելիք երրորդ դիմումում այդ հարցը կներառեն։
«Մենք հաշվի ենք առնելու ոչ միայն արդյունքը, այստեղ կարևոր են նաև դատարանի որոշման հիմնավորումներն ու պարզաբանումները»,-ասաց Օրբելյանը։