Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազում է
Տնտեսություն
11:18 16/01/2019
Հայաստան

Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազում է

Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է: Այս տվյալները հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն:

Վիճակագրության համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 34 մլն 418 հազար լիտր հանքային ջուր՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով  5 տոկոսով: Նշենք, որ 2017 թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 36 մլն 233.9 հազար լիտր հանքային ջուր:

Ինչ վերաբերում է աղբոյւրի ջրին, ապա այստեղ ծավալներն ավելացել են: Մասնավորապես, հունվար-նոյեմբերին արտադրվել է 36 մլն 500.7 հազար լիտր աղբյուրի ջուր՝ 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  6.4%-ով:

 

Placeholder
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազում է