Վաշինգտոնում իրանցի լրագրող է ձերբակալվել
Իրավունք
14:11 16/01/2019
Աշխարհ

Վաշինգտոնում իրանցի լրագրող է ձերբակալվել

Իրանական Press TV հեռուստաալիքը Թվիթերի իր էջում գրել է, որ իր լրագրողին Վաշինգտոնում ձերբակալել են։ Այս մասին գրում է rt.com կայքը։

«Մենք տեղեկատվություն ենք  ստացել Վաշինգտոնում Press TV-ի լուրերի հաղորդավարուհի  և լրագրող Մարզիե Հաշեմի ձերբակալման և կալանավորման մասին։ Նրա ձերբակալության պատճառն անհայտ է մնում»,- նշված է հայտարարության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով, որևէ պաշտոնական մեղադրանք նրան չի առաջադրվել։
 

Placeholder
Վաշինգտոնում իրանցի լրագրող է ձերբակալվել