Աշոտյանն ԱԳՆ-ից անհապաղ պահանջում է իր հարցերի պատասխանը
Քաղաքական
10:26 17/01/2019
Հայաստան

Աշոտյանն ԱԳՆ-ից անհապաղ պահանջում է իր հարցերի պատասխանը

ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Փարիզում երեկ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հարցեր ունի։ Նա դրանց պատասխաններն անհապաղ պահանջում է գործադիրի ղեկավարից ու ԱԳ նախարարությունից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։

Շուրջ 4 ժամ տևած բանակցությունները ավարտվել են մի տեքստով, որն ակնհայտորեն փոխհամաձայնեցված է երկու երկրների միջև, գրեթե նույնական արտգործնախարարությունների կայքերում և անհասկանալիորեն լավատեսական է։

Հայաստանի վարչապետից և ԱԳ նախարարից անհապաղ պահանջում եմ հետևյալ կարցերի պատասխանը՝
1. Հակամարտության կարգավորման ի՞նչ սկզբունքների շուրջ է տեղի ունեցել տվյալ հանդիպումը։
2. Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։
3. Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում։
4. Քննարկվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստումը Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին և ի՞նչ արդյունքով։
5. Անդրադարձ կատարվե՞լ է արդյոք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավովածություններին»,-ֆեյսբուքյան իր էջում հարցերը շարադրել է Աշոտյանը։

Placeholder
Աշոտյանն ԱԳՆ-ից անհապաղ պահանջում է իր հարցերի պատասխանը