Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
Իրավունք
11:03 18/01/2019
Հայաստան

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17:30-ին:

Փաստաբանական խմբից հիշեցնում են, որ դատարանը քննել է երկու միջնորդություն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

Placeholder
Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր