Հայաստանի մարզչական շտաբը «Ռեալի» մարզաբազայում է եղել
Սպորտ
18:22 18/01/2019
Հայաստան

Հայաստանի մարզչական շտաբը «Ռեալի» մարզաբազայում է եղել

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները նախօրեին այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա: Մարզիչները հնարավորություն են ունեցել հետևելու Մադրիդի «Ռեալի» մարզմանը, որից հետո հանդիպել են ակումբի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին, նրա օգնականներին և ֆիզպատրաստության գծով մարզչին:

Երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, Խինես Մելենդեսի հետ միասին, վերլուծել են Հայաստանի հավաքականի ապագա մրցակից Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի խաղը: Այսօր մեր մարզիչները հետևելու են «Լեգանես» թիմի մարզմանը և հանդիպելու են թիմի մարզիչներին:  

Placeholder
Հայաստանի մարզչական շտաբը «Ռեալի» մարզաբազայում է եղել