Պուգաչովան պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ է ողջ  մնացել
Մշակույթ
16:54 19/01/2019
Հայաստան

Պուգաչովան պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ է ողջ մնացել

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան մոտ 30 տարի առաջ դիմել է պլաստիկ վիրահատության և հազիվ է փրկվել: Այդ մասին պատմել է Պուգաչովայի ընկերուհի Միլա Անդրեևան, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով vokrug.tv-ն:

Անդրեևան պատմել է, որ տարիներ առաջ Պուգաչովան իր նախկին սիրելիի՝ Սերգեյ Չելոբանովի պատճառով որոշել է պլաստիկ վիրահատության դիմել: Նա Պուգաչովայից 12 տարով փոքր էր:

«Ալլան գնացել էր  Շվեյցարիայում գտնվող կլինիկա, որտեղ էլ պլաստիկ վիրահատություն  էին արել, սակայն այն անհաջող է անցել. նա վարակում էր ստացել: Նրա ջերմությունն անընդհատ բարձրանում էր, նիհարել էր, Ալլային նայելն ահավոր էր: Փառք Աստծո, Մոսկվայում բժիշկները նրան փրկեցին, երբ վիճակն ավելի էր վատթարացել»,- պատմել է Միլա Անդրեևան:

Այդուհանդերձ, այս վիրահատությունից հետո երգչուհու և կոմպոզիտորի հարաբերությունները չլավացան: Պուգաչովան բաժանվեց Չելոբանովից:

Նշենք, որ ապրիլի 17-ին ռուսական էստրադային պրիմադոննա  կդառնա 70 տարեկան: Այդ օրը նա հոբելյանական համերգ կունենա Կրեմլում:  9 տարվա դադարից հետո դա կլինի երգչուհու առաջին համերգը:

Placeholder
Պուգաչովան պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ է ողջ մնացել