Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը
Սպորտ
17:45 19/01/2019
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը

Մադրիդում գտնվելու ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևել են «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն են ունեցել զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանեսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։

ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանել է հայ մարզիչներին հուզող բոլոր հարցերին և ներկայացրել է իր թիմի մարզումային գործընթացի առանձնահատկությունները։ Պելեգրինոն նաև ընդգծել է մարզչական լավ կրթություն ստանալու կարևորությունը՝ նշելով, որ առանց դրա այսօր հնարավոր չէ հաջողության հասնել ֆուտբոլում։

Այսօր երեկոյան հայ մարզիչները ներկա կգտնվեն Իսպանիայի առաջնության «Ռեալ Մադրիդ»-«Սևիլյա» հանդիպմանը։

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը