Մահացել է «Ռեմբոյի» և «Տերմինատորի» պրոդյուսերը
Մշակույթ
09:00 21/01/2019
Աշխարհ

Մահացել է «Ռեմբոյի» և «Տերմինատորի» պրոդյուսերը

Հունվարի 20-ին, 75 տարեկանում մահացել է կինոպրոդյուսեր Էնդրյու Ջորջ Վայնան։ Նա մահացել է Բուդապեշտի իր տանը, երկարատև հիվանդությունից  հետո։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։

Վայնան ծնվել է 1944 թվականին Բուդապեշտում, 12 տարեկանում Կարմիր Խաչի օգնությամբ արտագաղթել է Կանադա, ավելի ուշ հայտնվել է Լոս Անջելեսում և սովորել Կալիֆորնիայի համալսարանում։ Այնտեղ նա սկսել է աշխատել կինեմատոգրաֆիայի ամբիոնում, ավելի ուշ հիմնել է ֆոտոընկերություն, Հոնկոնգում կեղծամների արտադրության ընկերություն և եղել է կինոթատրոնի կառավարիչ։

Վայնայի անվան հետ կապված է շուրջ 50 ֆիլմ։ Ի թիվս այլոց նա եղել է առաջին երեք «Ռեմբո»-ների, երկու Տ«երմինատորի» պրոդյուսերը։ 2011 թվականի հունվարից Վայնան Հունգարիայի կառավարական կոմիսար է, որը պատասխանատու է երկրում կինեմատոգրաֆիայի պահպանման և զարգացման համար։

Placeholder
Մահացել է «Ռեմբոյի» և «Տերմինատորի» պրոդյուսերը