«Ծնունդդ շնորհավո՛ր, Հենո՛»
Սպորտ
10:46 21/01/2019
Հայաստան

«Ծնունդդ շնորհավո՛ր, Հենո՛»

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարանը նշում է ծննդյան 30-ամյակը:

«Ծնունդդ շնորհավո՛ր, Հենո՛»,- ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Լոնդոնի «Արսենալի» մամուլի քարտուղարությունը ևս շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին։

«Ծնունդդ շնորհավոր, Միկի։ Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան. հուսով ենք լավ ծնունդ կանցկացնես: Անհամբերությամբ ենք սպասում շուտով քեզ տեսնել խաղադաշտում»,- գրել է ակումբն իր թվիթերյան էջում:





Placeholder
«Ծնունդդ շնորհավո՛ր, Հենո՛»