Դավիթ Խաժակյանը պնդում է՝ «ԿամԱԶ»-ից քաղաքապետարանը մեքենաները ձեռք է բերել առանց մրցույթի
Հասարակություն
13:47 22/01/2019
Հայաստան

Դավիթ Խաժակյանը պնդում է՝ «ԿամԱԶ»-ից քաղաքապետարանը մեքենաները ձեռք է բերել առանց մրցույթի

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բարձրաձայնում է՝ քաղաքապետարանը «ԿամԱԶ» ընկերությունից մեքենաներ ձեռք է բերել առանց մրցույթի։

Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ հակառակի մասին էր խոսվում. «Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը»։

Խաժակյանը մանրամասնում է.

«Երեկ քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։ Դեռևս առանց անդրադառնալու այդ որոշման արդյունավետությանը և իրավաչափությանը արձանագրում ենք, որ հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են բերվել մրցույթով (նկար 1)։

Սույնով հայտարարում ենք, որ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով (նկար 2 և 3)։

Մեկ անձից գնման ընթացակարգը ևս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ»։




Placeholder
Դավիթ Խաժակյանը պնդում է՝ «ԿամԱԶ»-ից քաղաքապետարանը մեքենաները ձեռք է բերել առանց մրցույթի