Լոս Անջելեսում այսօր հայտարարվելու են «Օսկարի» հավակնորդները
Մշակույթ
10:44 22/01/2019
Աշխարհ

Լոս Անջելեսում այսօր հայտարարվելու են «Օսկարի» հավակնորդները

Լոս Անջելեսում այսօր հայտարարվելու են «Օսկարի» հավակնորդները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ամերիկացի դերասանուհի Թրեյսի Էլլիս Ռոսսն է հայտարարելու հավակնորդ կինոգործիչների, դերասանների ու ֆիլմերի անունները։

Մրցանակը հանձնվում է 24 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր»,  լավագույն դերասաններ և դերասանուհիներ գլխավոր ու երկրորդական դերերի համար, «Օտարալեզու լավագույն ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ» և այլն։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնորդները կարող են լինել 5-10, մյուս անվանակարգերում՝ 5-ական։  Հավակնորդներին ներկայացնելուց հետո կայանալու է քվեարկության երկրորդ էտապը, որի ժամանակ Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի անդամները մինչև փետրվարի 19-ը կորոշեն դափնեկիրներին։

«Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին «Դոլբի» թատրոնում։

Placeholder
Լոս Անջելեսում այսօր հայտարարվելու են «Օսկարի» հավակնորդները