Գերմանիան ռեկորդային թվով միգրանտներ է արտաքսել երկրից
Հասարակություն
12:00 22/01/2019
Աշխարհ

Գերմանիան ռեկորդային թվով միգրանտներ է արտաքսել երկրից

Գերմանիայի իշխանությունները 2018 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մեծ թվով ապաստան հայցողների են արտաքսել երկրից: Այդ մասին հայտնել է Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով  Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակին:

Լենտա.ռու-ի փոխանցմամբ՝ այդ ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 8658 միգրանտ ուղարկել է Եվրամիության մյուս երկրներ:  2017 թվականի նույն ժամանակահատվածում Գերմանիայից արտաքսվել է 7102 փախստական:

Ընդհանուր առմամբ, 2018 թվականին Գերմանիան 51.558 անգամ դիմել է ԵՄ այլ երկրների, իր երկրում հայտնված փախստականներին ընդունելու խնդրանքով: Գերմանիայի իշխանությունները 68.6 տոկսոի դեպքում ստացել են  դրական պատասխան, ինչը 2017 թվականի համեմատ 9.4 տոկոսով ավելի է: Ըստ աղբյուրի՝ Հունգարիան մեկ տարվա ընթացքում ոչ մի փախստականի չի ընդունել Գերմանիայից, Հունաստան վերադարձել են 5-ը, իսկ  Իտալիան ընդունել է գերմանական կառավարության կողմից ուղարկված յուրաքանչյուր երրորդ միգրանտին:

Placeholder