Ճապոնիայում սկսել են փորձարկել առանց վարորդի ավտոբուսները
Հասարակություն
14:14 23/01/2019
Հայաստան

Ճապոնիայում սկսել են փորձարկել առանց վարորդի ավտոբուսները

Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքում 2020 թվականի Օլիմպիադային ընդառաջ սկսել են փորձարկել առանց վարորդի ավտոբուսներ։

«Իզբեստիա»-ի փոխանցմամբ՝ 10-օրյա փորձարկումը սկսվել է նախորդ շաբաթ։ Հանդեա օդանավակայանից ուղևորները կարող են օգտվել փորձնական միկրոավտոբուսներից, որը կարող է տեղավորել 10 ուղևոր։ Սակայն անվտանգության նպատակներից ելնելով ավտոբուսի հետևի նստարանին վարորդ է գտնվում, որը կարող է վերահսկել ավտոբուսի ընթացքը։

Տրանսպորտային միջոցը անցնում է երկու տերմինալներով՝ 30 կմ / ժ արագությամբ, ինչպես նաև օգտագործում է GPS: Տեղաշարժման ժամանակ հատուկ մագնիսական մարկերները թույլ են տալիս ուղուց դուրս չգալ։

Placeholder
Ճապոնիայում սկսել են փորձարկել առանց վարորդի ավտոբուսները