Լեհաստանը կանի ամեն ինչ համաձայնագրի վավերացմանն օժանդակելու գործում. Մորավեցկի
Քաղաքական
18:52 24/01/2019
Հայաստան

Լեհաստանը կանի ամեն ինչ համաձայնագրի վավերացմանն օժանդակելու գործում. Մորավեցկի

Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին հանդիպման ժամանակ պայմանավորվել են հանձնարարել երկու երկրների էկոնոմիկայի նախարարներին մշակել տնտեսական համագործակցության նոր օրակարգ: Երկու երկրների գործադիր մարմինների ղեկավարներն անհրաժեշտ են համարել նոր ազդակ հաղորդել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և հավելել, որ դրանց արդյունավետ կյանքի կոչմանն էապես կնպաստեն վերը նշված համաձայնագրով նախատեսված ծրագրերը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ երկրների կողմից CEPA-ի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը:

Մատեուշ Մորավեցկին նշե էլ, որ Լեհաստանը կանի ամեն ինչ համաձայնագրի վավերացմանը և բարեփոխումներին օժանդակելու գործում: Միաժամանակ, Լեհաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Մատեուշ Մորավեցկին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Լեհաստան` երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն առավել հանգամանալից քննարկելու նպատակով:


  

Placeholder
Լեհաստանը կանի ամեն ինչ համաձայնագրի վավերացմանն օժանդակելու գործում. Մորավեցկի