Հայաստանում շինանյութերի արտադրության ծավալները զգալի աճել են
Տնտեսություն
19:21 24/01/2019
Հայաստան

Հայաստանում շինանյութերի արտադրության ծավալները զգալի աճել են

ՀՀ վիճակագրական  կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2018  թվականի հունվար-նոյեմբերին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 53.1 տոկոսով աճել է ցեմենտի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2018-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 512.1  հազար տոննա ցեմենտ, 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝  334.5 հազար տոննա:

Ըստ վիճակագրության՝  2018 թ-ի 11 ամիսներին  48.7%-ով էլ ավելացել է գաջի արտադրությունը՝ կազմելով 19 հազար 349 տոննա:

Կոմիտեից տեղեկանում ենք, որ հունվար-նոյեմբերին 2.2 անգամ աճել են տուֆի, 29.4%-ով՝ ապակյա տարաների,  12.8%-ով՝  ոչ հանքային շինանյութերի, 28.9-%-ով` հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների, 2.1 անգամ՝ գիպսային շաղախի, 8.1%-ով՝ կրի, 2.1 անգամ՝ բնական քարից երեսպատման սալերի,  46.7%-ով՝ ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների արտադրության ծավալները:

 

Placeholder
Հայաստանում շինանյութերի արտադրության ծավալները զգալի աճել են