Հովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ»
Իրավունք
14:07 24/01/2019
Հայաստան

Հովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ»

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հողակտոր չունի Հրազդանի անտառային ֆոնդի տարածքում։

«Երեկ հրապարակվել է ՀՀ ՔԿ  հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Orer.am-ի թղթակիցը այսօր կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշեց, որ ինքը մատնանշված տարածքում հողկտոր չունի և որ նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քննչական կոմիտե է հրավիրվել։

Placeholder
Հովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ»