Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հունվարի 25-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ գավաթային հանդիպմանը:
Սպասվում էր, որ հայ ֆուտբոլիստը, ով վնասվածքի պատճառով բացակայում էր, այդ հանդիպմանը խաղադաշտ դուրս կգա, սակայն Էմերին նշել է, որ Մխիթարյանը խաղին կհետևի տրիբունայից: Հենրիխը մարզվում է ընդհանուր խմբում, սակայն ըստ գլխավոր մարզչի, նա դեռ լիովին չի ապաքինվել և չի հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել: