Անաստասիա Գալուստյանը եզրափակիչում է
Սպորտ
13:40 24/01/2019
Հայաստան

Անաստասիա Գալուստյանը եզրափակիչում է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, կանանց մենասահքի կարճ ծրագրում հանդես են եկել 36 մարզուհիներ: ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է 21-րդ տեղը և մտել եզրափակիչ:

Վաղը` հունվարի 25-ին, 24 ուժեղագույնները վճռական փուլում կվիճարկեն խաղարկվող մեդալները:

Տղամարդկանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրով մեկնարկի կելնի այսօր:

 

Placeholder
Անաստասիա Գալուստյանը եզրափակիչում է