Նունե Սարգսյան.  Բարի տնակն ինձ համար հայտնագործություն էր
Հասարակություն
14:58 24/01/2019
Հայաստան

Նունե Սարգսյան. Բարի տնակն ինձ համար հայտնագործություն էր

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության հիմնադրած Բարի Տնակ/ Bari Tnak և հանձնել «Բարի տնակ» նախագծի իրագործման համար Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանգանակած նվիրատվությունը:

««Բարի տնակ»-ը, «Բարի մամա»-ն համեստորեն, սուս ու փուս արել են իրենց գործը: Ինձ համար հայտնագործություն էր: Առաջին անգամ մտնելով այս իսկապես բարի տեսքով տնակը` շատ տպավորված եմ և հուսով եմ, որ կկարողանամ օգնել իրենց ինչով կարող եմ»,-ասել է Նունե Սարգսյանը։




Placeholder
Նունե Սարգսյան. Բարի տնակն ինձ համար հայտնագործություն էր