ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը ենթարկվում է ծաղրանքի
Օրվա թեմա
09:51 24/01/2019
Աշխարհ

ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը ենթարկվում է ծաղրանքի

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը  ամիսը գոնե մեկ անգամ ֆիզիկական և հոգեբանական ճնշման է ենթարկվում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում։

«Աշակերտների գրեթե մեկ երրորդը` 32 տոկոսը, դպրոցում իրենց հասակակիցների կողմից  ամիսը գոնե մեկ անգամ ծաղրանքի զոհ է դառնում», - նշված է փաստաթղթում, որը պատրաստվել է աշխարհի 144 երկրի տվյալների հիման վրա։

Զեկույցի համաձայն, «բոլոր շրջաններում, բացառությանմբ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի, առավել տարածված է ֆիզիկական ծաղրանքը, այնուհետև սեռական»։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում առավել տարածված է հոգեբանական նվաստացումը, յուրաքանչյուր 10-րդ դպրոցականը ծաղրանքի է ենթարկվում սոցիալական ցանցերի միջոցով։

Աշակերտների մեկ երրորդից ավելին՝ 36 տոկոսը, մասնակցում է ծեծկռտուքի, գրեթե յուրաքանչյուր երրորդը 2018-ին գոնե մեկ անգամ ֆիզիկական հարձակման է ենթարկվել։ Աշակերտների կողմից ֆիզիկական բռնության դեպքերը հազվադեպ են, բայց որոշ երկրներում երեխաները հայտել են հաճախ իրենց ուսուցիչների կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցնում է, որ մարմնական պատիժը նախկինի պես 68 երկրի դպրոցներում ֆիզիկական բռնության ձևերից մեկն է և այդ երկրներում հաճախ են դիմում նման քայլի։

Placeholder
ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը ենթարկվում է ծաղրանքի