Կիևի դատարանը Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության համար
Քաղաքական
14:50 24/01/2019
Աշխարհ

Կիևի դատարանը Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության համար

Կիևի դատարանը երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ: Այս մասին գրում է Ռիա նովոստին։

«Չնայած իր մեղքը չընդունելուն, դատարանը, լսելով, վկաների ցուցմունքները, ուսումնասիրելով փորձագետների ապացույցները, փաստաթղթերը և իրեղեն ապացույցները, գնահատելով պաշտպանության և մեղադրող կողմի փաստարկները, կարծում է, որ մեղադրյալի մեղքն ապացուցված է»,- հայտարարել է դատավորը:

Այսօր դատարանը սկսել է կարդալ վճիռը: Այն հեռակա կարգով է, քանի որ նախկին նախագահը 2014 թվականից երկրի սահմաններից դուրս է:

Դատարանը սկսել է պետական դավաճանության գործի քննությունը 2017 թվականի հունիսից։ Դատախազությունը պատրաստվել էր Յանուկովիչի համար պահանջել ցմահ ազատազրկում, բայց հետո պահանջել է դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Յանուկովիչն ինքը կտրականապես  չի ընդունում մեղքը։

Placeholder
Կիևի դատարանը Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության համար