Արմեն Գրիգորյանը ԿԸՀ նախագահ չի կարող դառնալ
Քաղաքական
11:19 24/01/2019
Հայաստան

Արմեն Գրիգորյանը ԿԸՀ նախագահ չի կարող դառնալ

Մամուլը գրեց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ:

Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակն արձագանքեց. «Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն անձը, ով համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին:

Մինչդեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կազմում հենց այն պատճառով, որ չի համապատասխանում ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին։ Նա վերջին 4 տարիներին ՀՀ գրանցում չի ունեցել (գրանցված է եղել Արցախ Հանրապետությունում)»։

Placeholder
Արմեն Գրիգորյանը ԿԸՀ նախագահ չի կարող դառնալ