Լենինի դիմանկարները վաճառվել են աճուրդում
Մշակույթ
12:00 25/01/2019
Աշխարհ

Լենինի դիմանկարները վաճառվել են աճուրդում

Լոնդոնում Phillips աճուրդային տունը վաճառվել է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ,  ԽՍՀՄ փաստացի ղեկավար Վլադիմիր Լենինի երկու դիմանկար, որոնց հեղինակը Էնդի Ուորխոլն է։ kp.ru-ն գրում է, որ «Լենին» նկարը վաճառվել է 45 հազար ֆունտով (62,5 հազար դոլար), «Կարմիր Լենին» նկարը՝ 65 հազար ֆունտ (84,6 հազար դոլար)։

Հաղորդվում է, որ երկու կտավն էլ Ուորխոլը նկարել է իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում՝ 1987 թվականին։

Աճուրդը կայացել է հունվարի 24-ին։  Աճուրդում վաճառվել են Ուորխոլի այլ աշխատանքներ ևս, նաև Պաբլո Պիկասոյի։


 

Placeholder
Լենինի դիմանկարները վաճառվել են աճուրդում