Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահի փեսային՝ Ջարեդ Քուշներին երկու անգամ մերժել են գաղտնի տեղեկատվություն տրամադրել, սակայն որոշումը փոխվել է: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին NBC News-ին պատմել են տեղյակ աղբյուրները: Նրանց խոսքով, Սպիտակ տան անվտանգության հարցերով երկու մասնագետ մերժել են Քուշների հարցումը: Որոշումը չեղյալ է համարել նրանց ղեկավար Կարլ Քլյայնը:
Այսպիսով. նախագահի փեսան դարձել է առնվազն 30 մարդկանցից մեկը, որոնց համար Քլյայնը
հասանելի է դարձրել գաղտնի տեղեկությունները, չնայած անվտանգության մասնագետների արգելքին:
Քուշներին վերաբերող այս լուրը ուշադրության էր արժանացել այն բանից հետո, երբ ՀԴԲ-ն սկսել էր 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում Քուշների արտասահմանյան կապերի հետաքննությունը: