Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար առաջնահերթություն է. վարչապետ
Տնտեսություն
16:03 25/01/2019
Հայաստան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար առաջնահերթություն է. վարչապետ

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար առաջնահերթություն է»,- այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում  կան մի շարք ներդրումային ծրագրեր տեխնոլոգիական ոլորտում, և  հույս ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը:

«Իհարկե, թվային օրակարգը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը շատ կարևոր են Հայաստանի և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության համար: Մենք Տիգրան Սարգսյանի հետ հենց դրա մասին էինք խոսում, ես իմ ելույթում ասացի՝  ապրանքների էլեկտրոնային վերահսկողությունը կհեշտացնի Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների տեղաշարժը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր Եվրասիական տնտեսական տնտեսական հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ:

Նա նաև ասաց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է՝  այս տարվա մայիսին ներկայացնեն ԵԱՏՄ թվային օրակարգի սխեման:

 

Placeholder
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար առաջնահերթություն է. վարչապետ