Արմեն Գևորգյանի գործով որոշումը կհրապարակի հունվարի 29-ին
Իրավունք
16:47 25/01/2019
Հայաստան

Արմեն Գևորգյանի գործով որոշումը կհրապարակի հունվարի 29-ին

Վերաքննիչ քրեական դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հունվարի 29-ին:

«Այս պահի դրությամբ որևէ նոր բան ասելու չունեմ։ Դատարանը  հեռացել է խորհրդակցական սենյակ։ Սպասենք հունվարի 29-ին, որոշումը կհրապարակվի, ըստ այդմ՝ արդեն բոլորս կիմանանք»,- լրագրողներին ասաց Արմեն Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Ա. Գևորգյանին  մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ
հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։

Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: 2018-ի դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկել էր ՀՀ գլխավոր դատախազությունը։

Placeholder
Արմեն Գևորգյանի գործով որոշումը կհրապարակի հունվարի 29-ին