Անգլիայի Բանկը հրաժարվել է 1,2 մլրդ դոլարի ոսկի տրամադրել Մադուրոյին
Տնտեսություն
11:05 26/01/2019
Աշխարհ

Անգլիայի Բանկը հրաժարվել է 1,2 մլրդ դոլարի ոսկի տրամադրել Մադուրոյին

Անգլիայի բանկը հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տալ 1,2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները։

Bloomberg-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ համապատասխան որոշումը կայացվել է, երբ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ճնշում են գործադրել Մեծ Բրիտանիայում իրենց գործընկերների վրա:

Աղբյուրը նաև նշում է, որ Վենեսուելայի կենտրոնական բանկի՝ արտասահմանում գտնվող պահուստային ընդհանուր գումարը 8 մլրդ դոլար է:
 

Placeholder
Անգլիայի Բանկը հրաժարվել է 1,2 մլրդ դոլարի ոսկի տրամադրել Մադուրոյին