Միջազգային մրցաշար Ծաղկաձորում
Սպորտ
13:11 26/01/2019
Հայաստան

Միջազգային մրցաշար Ծաղկաձորում

Հունվարի 29-ին  Ծաղկաձորում կմեկնարկի դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ծրագրում ընդգրկված  «Զարգացող երկրների գավաթ» անվանումով  միջազգային մրցաշարը։

ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ տանտերերից բացի, կմասնակցեն Լիբանանի, Իրանի, Ղազախստանի, Ուզբեկստանի,Ղրղզստանի լեռնադահուկորդները: Հնարավոր է այս թիվն ավելանա, որովհետև հայտերի ընդունման վերջին ժամկետը հունվարի 26-ն է: Այս մասին զրույցի ժամանակ ասել է մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ, մոտ անցյալի լեռնադահուկորդ Արթուր Հարությունյանը:

Ծրագրում ընդգրկված են ոլորավայրէջքի  և հսկա ոլորավայրէջքի կանանց ու տղամարդկանց մրցումներ։

Ստուգատեսը  կավարտվի փետրվարի 1-ին:

 

 

Placeholder
Միջազգային մրցաշար Ծաղկաձորում