Կարո Փայլանը հանդիպել է Արամ Առաջինին
Հասարակություն
09:16 28/01/2019
Աշխարհ

Կարո Փայլանը հանդիպել է Արամ Առաջինին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հունվարի 26-ին Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։ Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև  Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչության անդամ Ալեքսան Քէօշկէրեանը  և Լիբանանի շրջանի Վարիչ Մարմնի ատենապետ Մարտիկ Ժամկոչեանը։

Ավելի քան ժամ տևած հանդիպմանը քննարկվել են  հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության հարցը, Սիսի Կաթողիկոսարանի դատը, Թուրքիայի հայության ներկա վիճակը և այլ հարցեր։ Այդ հարցերի վերաբերյալ Կարո Փայլանն անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ իր տեսակետները հայտնել։ Նորին Սրբությունն անդրադարել է Ցեղասպանության ճանաչման ու հատուցման և այդ շրջանակում Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատին։

Placeholder
Կարո Փայլանը հանդիպել է Արամ Առաջինին