Արդարադատությունը չպետք է հաշվեհարդարի տպավորություն տա. Ռուստամյան
Քաղաքական
13:38 29/01/2019
Հայաստան

Արդարադատությունը չպետք է հաշվեհարդարի տպավորություն տա. Ռուստամյան

«Արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, չպետք է այնպիսի տպավորություն տա, թե  վենդետայի կամ հաշվեհարդարի նպատակ է հետապնդում։ Արդարադատությունը պետք է վերաբերի նրան, որ բացահայտվեն տասը զոհերի մեղավորները։ Այս ձևով, երբ որ դրվում է մեղադրանքը, փորձ է արվում այդ խնդիրը երկրորդական դարձնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով Մարտի 1-ի գործի վերաբերյալ հարցերին։

«Հասկանում եք՝ ինչ է կատարվում, դրվում է մեղադրանքը, որը դեռ պետք է ապացուցվի, հետո միայն գտնենք՝ ով է տապալել սահմանադրական կարգը: Այս գործում քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են, քանի որ մինչև հիմա քաղաքական ենթատեքստով էր ներկայացվում: Դեռ չի բացահայտվել՝ ովքեր են մեղավոր տասը զոհերի համար, դեռ չի քննվում՝ ով է կրակել կամ ում հրահանգով, հետևաբար զոհերի հարազատներին չպետք է մոլորեցնել», - ասաց Ռուստամյանը։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի վերաբերյալ ֆիլմերին՝ Ռուստամյանն ասաց. «Ֆիմերով չէ, որ մենք պետք է տեղեկանանք՝ ինչ է կատարվել մարտի 1-ին, մենք մարտի 1-ին եղել ենք, տեսել ենք ինչ է կատարվել, երևույթը գնահատել ենք շատ հստակ։ Մենք պաշտապանել ենք Ռոբերտ Քոչարյանին ոչ որպես անձ, մենք պաշտպանել ենք արդարադատությունը»։

Placeholder
Արդարադատությունը չպետք է հաշվեհարդարի տպավորություն տա. Ռուստամյան