Կոստանյանը քննություն չի հանձնել թափուր պաշտոնի համար. ՀՔԾ
Իրավունք
10:40 29/01/2019
Հայաստան

Կոստանյանը քննություն չի հանձնել թափուր պաշտոնի համար. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե Գևորգ Կոստանյանը «քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար», իրականությանը չի համապատասխանում:

«Ծառայությունում ՀՔԾ պետի տեղակալի թափուր հաստիք չկա, և նման քննություն չի անցկացվել, ուստի «Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց»,- ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ։

Placeholder
Կոստանյանը քննություն չի հանձնել թափուր պաշտոնի համար. ՀՔԾ