Կորած ֆուտբոլիստ Սալային կփնտրեն ջրի տակ
Սպորտ
13:21 29/01/2019
Աշխարհ

Կորած ֆուտբոլիստ Սալային կփնտրեն ջրի տակ

«Կարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալայի հարազատներն ու բարեկամները կազմակերպում են  ֆուտբոլիստի ստորջրյա որոնումները։  Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

Ավելի վաղ ֆուտբոլիստի ընտանիքը դրամահավաք էր սկսել և երկու օրում հավաքել  300 հազար եվրո։ Գումար են հատկացրել շատ ֆուտբոլիստներ։ 

«Մենք նախատեսում ենք, որ գործողությունների հաջորդ փուլը կլինի ստորջրյա որոնումները»,- ասել է Սալայի ընտանիքի ներկայացուցիչը։

Թեթև ինքնաթիռը, որում եղել են միայն  Էմիլիանո Սալան և օդաչուն, հունվարի 22-ի երեկոյան ֆրանսիական Նանտ քաղաքի օդանավակայանից թռել է Կարդիֆ, բայց կորել է ռադարների էկրանից Նորմանդական կղզիների շրջանում։ Անհետանալուց առաջ Սալան ձայնահաղորդագրություն է ուղարկել եղբորը, որում արգենտինացին ասել է, որ ինքնաթիռը կարող է կործանվել:  Ֆրանսիացի և անգլիացի փրկրարարների երեք օրվա որոնողական աշխատանքները որևէ արդյունք չեն տվել։ Հայտարարվել էր որոնողական աշխատանքները դադարեցնելու մասին։
 

Placeholder
Կորած ֆուտբոլիստ Սալային կփնտրեն ջրի տակ