Սպառողների համար գազը մեկ տարով չթանկանալու մասին Ավինյանը ոչինչ չասաց
Տնտեսություն
14:26 30/01/2019
Հայաստան

Սպառողների համար գազը մեկ տարով չթանկանալու մասին Ավինյանը ոչինչ չասաց

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանից  լրագրողները հետաքրքրվեցին, ինչի՞ հաշվին է կարողանում «Գազպրոմ» ընկերությունը չթանկացնել սպառողներին մատակարարվող գազը։

«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի միջին գինը ներքին սպառողի համար՝ դրանց վերագնահատման, օպտիմալացման ու կորուստների վերանայման հաշվին։ Կարծում եմ, որ կգտնենք այն կետերը, որտեղ օպտիմալացումը հնարավոր է»,-ասաց նա։

Հարցին, հստա՞կ է, որ մեկ տարվա ընթացքում գազը սպառողների համար չի թանկանա, թե հնարավո՞ր է մի քանի ամիս անց, թանկացում լինի, Ավինյանը հստակ պատասխան չտվեց։

«Այսպես ասեմ, բանակցություններն ընթացքի մեջ են։ Հենց նոր տեղեկատվություն լինի, մենք հասարակությանը տեղեկատվություն կտրամադրենք»,-ասաց նա։

Placeholder
Սպառողների համար գազը մեկ տարով չթանկանալու մասին Ավինյանը ոչինչ չասաց