ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի
Տնտեսություն
14:57 30/01/2019
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի

2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով: 2018 թ-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների քանակը աճել է 10 անգամ` հասնելով 120 000-ի, այն ինչ 2018 թ. սկզբին օգտատերերի թիվը ընդամենը 15 700 էր:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգը իր բաժանորդներին ընձեռում է հնարավորություն կառավարել իրենց ֆինանսները շուրջօրյա աշխարհի ցանկացած կետից:
Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով հնարավոր է.

• կատարել կոմունալ վճարումներ
• բանկի ներսում կատարել դրամական փոխանցումներ (հաճախորդի հաշիվների և բանկի այլ հաճախորդի միջև) և փոխանցումներ տեղական բանկերի հաճախորդներին
• մարել վարկեր, դիտել վճարման ժամանակացույցը և ստանալ վարկային հաշվետվություն
• համալրել ավանդներ և ստանալ ավանդային քաղվածք
• իրականացնել ոչ կանխիկ արտարժույթի փոխանակում Բանկի հաշիվների միջև
• միջազգային դրամական փոխանցումների համակարգերով ստացված դրամական փոխանցումների դիմում-հայտեր` գումարի հաշվեգրում դեպի քարտ կամ բանկային հաշիվ:
• ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր
• ստանալ հաշիվների և քարտերի հայտարարագրեր
• պատվիրել հետ զանգ
• ստեղծել վճարման շաբլոններ, կառավարել շաբլոնների ցանկը և անվանումը,
• հետևել եկամուտներին և ծախսերին` ըստ կատեգորիաների
• հետևել դրամի փոխարժեքին, ստանալ խորհրդատվություն Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներից, ստանալ տեղեկատվություն մոտակա մասնաճյուղերի և բանկոմատների վերաբերյալ:

Գործառնությունները կատարվում են առցանց և պաշտպանվում են մեկանգամյա SMS գաղտնաբառերով:

Մոբայլ/Ինտերնետ բանկինգ ծառայությանը միացնելու համար անհրաժեշտ է `
• այցելել ցանկացած մասնաճյուղ՝ անձը հաստատող փաստաթղթով
• ունենալ կամ բացել վավեր բանկային/քարտային/ավանդային հաշիվ:
• ունենալ շարժական սարքեր (Android 4.1, iOS 8.0 և բարձր);
• ներբեռնել Մոբայլ/Ինտերնետ բանկինգ հավելվածը Play Market / AppStore- ից շարժական սարքերում և գրանցվել:

Մոբայլ բանկի համակարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, պաշտոնական կայքում և 87-87-ի Բանկի Կոնտակտային կենտրոնում:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի