Մադուրոն Պուտինի «մարդն» է Կարակասում
Քաղաքական
15:27 30/01/2019
Աշխարհ

Մադուրոն Պուտինի «մարդն» է Կարակասում

The Wall Street Journal –ի թղթակից Ուոլթեր Րասսել Միդը փնտրել և գտել է պատճառներ, թե ինչու է Ռուսաստանը աջակցում Մադուրոյին։

«Սառը պատերազմի ժամանակ Մոսկվան աջակցում էր լատինամերիկյան «ձախերին», որովհետև միամտաբար կարծում էր, որ կոմունիզմը ապագան է։ Մեր օրերում ցինիկ Կրեմլը աջակցում է լատինամերիկյան ձախ ճամբարը, որովհետև գիտի, որ այն կձախողվի։ Դրամատիկ հակամարտությունը, որն ուժ է հավաքում Վենեսուելայում, որտեղ Նիկոլաս Մադուրոն կառչում է իշխանությունից Ռուսաստանի աջակցությամբ, իսկ Արևմուտքը լեգիտիմ նախագահ է հռչակում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին՝ առաջին խոշոր ճգնաժամն է գերտերությունների մրցակցության այդ նոր դարում։

Ինչո՞ւ է Ռուսաստանը աջակցում Մադուրոյին։ Տարածաշրջանի՝ գլոբալ էներգետիկ շուկաներում կարևորության համար։ Ռուսական տեսանկյունից՝ Մադուրոն և նրա ձախողված սոցիալիստական ռեժիմը նվեր է, որ շարունակում է օգուտ բերել։ Վենեսուելան ունի նավթի ավելի մեծ պաշարներ, քան Սաուդյան Արաբիան, սակայն դեկտեբերին նա արդյունահանել է ընդամենը 1,15 միլիոն բարրել՝ 1 օրում։ Դա երրորդ մասն է այն քանակի, որ երկիրը արդյունահանում էր իր արտադրողականության գագաթակետին, իսկ արդյունահանումը շարունակում է ընկնել։ Այս անկումը Ռուսաստանի համար մեծ հաջողություն է՝ այն կրճատում է նավթի գլոբալ առաջարկը և պահում է ավելի բարձր գներ էներգառեսուրսների համար, որոնցից կախված է Վլադիմիր Պուտինի իշխանությունը։

Բացի դրանից՝ Մոսկվան հույս ունի, որ վատացող սոցիալ և քաղաքական իրադրությունը Վենեսուելայում տարածաշրջանում ճգնաժամ կհրահրի, որը կկլանի ԱՄՆ-ի ողջ ուշադրությունը՝ նրա ախորժակը փակելով առավել հեռու կետերում մասնակցելում։ Կրեմլի օլիգարխները և զենքի ռուսաստանյան առևտրականները հուսահատված և կոռումպացված ռեժիմի հետ ստվերային գործարքներով ունեցվածք են կուտակում։

Սակայն հենց էներգետիկան է Լատինական Ամերիկան դարձնում այսքան կարևոր Ռուսաստանի համար այսօր։ Աճող արդյունահանումը ԱՄՆ-ում ու Կանադայում վիժեցրեց Ռուսաստանի և Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության՝ գների վրա ազդելու կարողությունը, ինչը ժամանակին նրանք ընկալում էին որպես իրերի պատշաճ վիճակ։

Արգենտինան սկսում է թերթաքարերի ընդլայնված յուրացում։ Մեքսիկան, որպես բնական գազի ներմուծող, կարող է դառնալ կարևոր արտահանող։ Բրազիլիան, որ 2016 թվականին առաջ անցավ Վենեսուելայից՝ դառնալով Լատինական Ամերիկայում խոշորագույն արդյունահանող, նոր է սկսում շահագործել իր շելֆի հանքաքարերը։ Սրանց ավելացրեք նաև Վենեսուելայի նորացված նավթային արդյունաբերությունը, և Ռուսաստանի ապագան Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունում մռայլ կերևա։

Ավտորիատար պոպուլիզմը, կոռումպացված մերձավորների շրջապատը և անկումային տնտեսական համակարգը՝ այսպիսին է տեսնում Մոսկվան Լատինական Ամերիկայի ապագան։ Եվ որքան արտաքին և ներքին քաղաքականությանը գլխացավանքներ դա կբերի ԱՄՆ-ին, այնքան՝ լավ։

Վրաստանում, Արևելյան Ուկրաինայում և Սիրիայում Պուտինը հակազդում էր Արևմուտքին՝ Ռուսաստանի ետնաբակում։ ԱՄՆ-ի թույլ ու պակասավոր պատասխանը աշխուժացրեց նրան, և Ռուսաստանի՝ վենեսուելական քաղաքականությունը մարտահրավեր է ԱՄՆ-ին՝ հենց նահագների «մերձարտասահմանում»։

Կարիբյան ավազանում քաոսի նպաստումը կարող է բերել ծանր հետհարվածի, ծայրահեղ դեպքում, մինչ այս հանգստյան օրերը թվում էր, որ դա զուգակցվում է իրավիճակի վատացման փոքր ռիսկով։

Մադուրոյի ռեժիմի ապրեցումը՝ հակառակ «քեռի Սեմի»՝ միակ լավ ելքը չէ Պուտինի կարծիքով։ Պուտինի հետաքրքրությունն է նաև աջակցել Վենեսուելլայի՝ քաղաքացիական կոնֆլիկտի քաոսի մեջ մտնելուն, որի ընթացքում նավթի արդյունահանումը շարունակում է ընկնել, ծաղկում է հանցավորությունը և որից փախստականները փախչում են հարևան երկրներ և ԱՄՆ, որն էլ իր հերթին խառնվում է թանկարժեք և իրարամերժ միջամտության արշավանքին»։

Նյութը թարգմանված է inopressa –ից։

Placeholder
Մադուրոն Պուտինի «մարդն» է Կարակասում