Զախարովա. ՌԴ-ն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջնորդական առաքելությունը բարեխճորեն է կատարում
Քաղաքական
13:30 31/01/2019
Աշխարհ

Զախարովա. ՌԴ-ն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջնորդական առաքելությունը բարեխճորեն է կատարում

Ռուսաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում իր միջնորդական առաքելությունն իրականացնում է բարեխճորեն։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցչին հետևյալ հարցն է տրվել. «Չնայած նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպմանը քննարկվել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարց, դրանից բառացի երեք օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի։ Դրանից հետո ի՞նչ խաղաղության նախապատրաստման մասին է խոսքը, մի՞թե դա միայն հայկական կողմերին է վերաբերում։ Չե՞ք կարծում, որ բանակցություններին առանց Արցախի  անմիջական մասնակցության հնարավոր չէ կարգավորման գործընթացում հասնել հաջողության»։

«Այս հարցում մեր դիրքորոշումն  անփոփոխ է, չի փոխվել։ Ինձ թվում է, որ ձեր հարցի առաջին մասը հաստատ չպետք է ուղղել ռուսական կողմին։ Մենք մեր միջնորդական  գործառույթը կատարում ենք բարեխղճորեն։ Ինձ թվում է՝ որակով։ Մենք ողջունում ենք քաղաքական այն շփումները, որոնք վերջին շրջանում տեղի են  ունենում Երևանի և Բաքվի միջև՝ տարբեր մակարդակներում։ Մենք լսեցինք այդ կառուցողական գնահատականները, որոնք այդ առիթով տվել են հենց մայրաքաղաքները։ Եվ մենք կարծում ենք, որ դա առաջ շարժվելու ճիշտ ուղին է»,- ասել է Զախարովան։ 

Placeholder
Զախարովա. ՌԴ-ն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջնորդական առաքելությունը բարեխճորեն է կատարում