Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 4-ին
Իրավունք
19:07 01/02/2019
Հայաստան

Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 4-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունն այսօր կրկին հետաձգվել է։  Գործով դատախազ Վահագն Մուրադյանը լրագրողներին հայտնեց, որ պաշտպանական կողմը բողոքն ավարտել է, Ռոբերտ Քոչարյանն ելույթ է ունեցել։

Նա ասաց, որ մեղադրանքի կողմը ներկայացրել է առարկություններ, բայց չեն ավարտել։

«Առարկությունների բովանդակությունը չեմ կարող ասել, բայց ընդհանուր առմամբ, մեր առարկությունները վերաբերում են նրան, որ մենք  գտնում ենք՝ գրավի կիրառումն անթույլատրելի է և  ընդհանուր իրավասության դատարանի կողմից  պարոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման որոշումն օրինական է և հիմնավոր»,- ասաց Վ. Մուրադյանը։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվել է, կշարունակվի փետրվարի 4-ին ժամը 12։00-ին։

Placeholder
Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 4-ին