Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը ՄԻԵԴ վճռով երկրից արտաքսված վրացիներին պետք է վճարի 10մլն եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը (ՄԻԵԴ) բավարարել է Վրաստանի ներկայացրած հայցն ընդդեմ Ռուսաստանի ու պարտավորեցրել վեջինիս 10 մլն եվրո բարոյական վնասի փոխհատուցում տալ Վրաստանի ավելի քան 1500 քաղաքացիների՝ 2006 թվականին երկրից վրացիների զանգվածային արտաքսման դիմաց: Այս մասին տեղեկանում ենք regnum-ից։
Վճռում նշվում է, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 4-րդ ու 5-րդ հոդվածները։
Այս միջպետական գործով Վրաստանը Ռուսաստանից պահանջում էր 70մլն եվրոյի փոխհատուցում, սակայն ՄԻԵԴ-ը սահմանափակվել է 10մլն եվրոյով։
Այս հայցը ՄԻԵԴ Վրաստանը ներկայացրել էր դեռևս 2007թ.-ին։ Ըստ պաշտոնական Վրաստանի հայտարարության, Մոսկվան Վրաստանի քաղաքացիներին արտաքսել էր այն բանից հետո, երբ վրացական իշխանությւոնները 2006թ.-ի սեպտեմբերին Թիֆլիսում ձերբակալել էին 4 ռուս զինծառայողների։ Վրաստանը նրանց մեղադրում էր լրտեսության մեջ։