Հունաստանում գրիպից մեկ շաբաթում 12 մարդ է մահացել
Առողջություն
10:29 01/02/2019
Աշխարհ

Հունաստանում գրիպից մեկ շաբաթում 12 մարդ է մահացել

Հունաստանում գրիպով հիվանդները և մահացության դեպքերն ավելանում են։ Հունվարի 21-27-ը մահացել է 12 մարդ, դրանից մեկ շաբաթ առաջ՝ երկու մարդ։ Մահացածները 25-90 տարեկան մարդիկ են։  Ռիա նովոստիի  հաղորդմամբ, հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Բոլոր դեպքերը գրանցվել է գրիպի А տեսակից՝ A(H1N1) և A(H3N2)։ Բոլոր մահացածները պատկանում էին բարձր ռիսկային կլինիկական խմբին, որոնց համար առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս  սեզոնային գրիպի պատվաստում։

Կենտրոնն ընդգծում է, որ գրիպի դեմ պատվաստումը  հիվանդության կանխարգելման լավագույն միջոցն է:

Placeholder
Հունաստանում գրիպից մեկ շաբաթում 12 մարդ է մահացել