«Ժամանակ». Կարասինը նյարդայնացած է ՀՀ-ում իր և ռուս մշակույթի հանդեպ դրսևորված վերաբերմունքից
Օրվա մամուլ
09:55 02/02/2019
Հայաստան

«Ժամանակ». Կարասինը նյարդայնացած է ՀՀ-ում իր և ռուս մշակույթի հանդեպ դրսևորված վերաբերմունքից

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան այցելած ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խիստ նյարդայնացած է Հայաստանում իր և ռուս մշակույթի հանդեպ դրսևորված վերաբերմունքից:

Կարասինը Հայաստան իր այցելության ընթացքում հունվարի 30-ին մասնակցել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տարածքում ռուս գրող և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը: Չնայած Կարասինի ներկայությանը, ո՛չ ՀՀ արտաքին գործերի նախարարը, ո՛չ նրա բազմաթիվ տեղակալներից որևէ մեկը ներկա չեն գտնվել այդ միջոցառմանը, որը Կարասինը ընդունել է որպես դիվանագիտական դեմարշ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder
«Ժամանակ». Կարասինը նյարդայնացած է ՀՀ-ում իր և ռուս մշակույթի հանդեպ դրսևորված վերաբերմունքից