Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել
Մշակույթ
10:00 04/02/2019
Հայաստան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը երեկվանից  կրկին հացադուլ է հայտարարել:

«... Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի, Պարալլելս Ֆիլմպրոդքշն ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը, 2019թ-ի փետրվար 3-ին, ժամը 15:00-ից վերսկսում է Հացադուլը և ՊԱՀԱՆՋՈՒՄ անհապաղ՝

Ա․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։
Բ․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։
Գ․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։

Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը»,- մասնավորապես նշված է նրա հայտարարության մեջ»,- նշված է Հ. Գալստյանի հայտարարության մեջ։  

Հիշեցնենք, որ Հ. Գալստյանը 2018 թ. դեկտեմբերի 3-ից  հացադուլ էր սկսել, որը շարունակվել էր 9 օր։  Նա  պահանջում էր «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղար-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարաման երաշխիքներ։ Այդ ժամանակ հանդիպել էր այդ ժամանակվա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ, որից հետո հայտարարել էր հացադուլը դադարեցելու մասին։
 

Placeholder
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել