Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք՝ Նիկոլի օր առաջ հրաժարականը. Շարմազանով
Քաղաքական
12:23 04/02/2019
Հայաստան

Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք՝ Նիկոլի օր առաջ հրաժարականը. Շարմազանով

«Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։

Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։

Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։

Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։

Իշխանությունը, իսկ առավել ևս պետությունը խաղալիք չէ,որ ինչպես ուզես քշես։

Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժականն է»,- գրել է նա։

Placeholder
Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք՝ Նիկոլի օր առաջ հրաժարականը. Շարմազանով