Հայաստանը 2019թ.-ի լավագույն բյուջետային զբոսաշրջային եվրոպական ուղղություններից առաջին տեղում է
Հասարակություն
12:30 04/02/2019
Հայաստան

Հայաստանը 2019թ.-ի լավագույն բյուջետային զբոսաշրջային եվրոպական ուղղություններից առաջին տեղում է

Հայաստանը 2019թ.-ին առաջարկվող բյուջետային ու հարմարավետ եվրոպական ճամփորդական ուղղությունների ցանկում է։ 7 քաղաքներից Երևանը առաջին տեղում է։ kiwi կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ Կովկասը դառնում է զբոսաշրջային հայտնի ուղղություն։

«Հայաստանի մայրաքաղաք Երևանը մոլորակի ամենաերկար բնակեցված քաղաքներից է ու նրա մեծ  հրապարակներն ու լայն փողոցները հիշեցնում են Փարիզը, իսկ որոշ վայրեր կարող են հիշեցնել Բուդապեշտն ու Հռոմը։ Սակայն սխալ թույլ չտաք, սա ավելի շատ յուրահատուկ քաղաք է»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ քաղաքի կենտրոնը բավական կանաչապատ է, կան այգիներ, որտեղ կարելի է հանգստանալ, ինչպես տեղացիներն են անում։ Սննդի ու խմիչքի ընտրության հարցում շատ եվրոպական քաղաքներ կարող են նախանձել։

Ուշադրություն է հրավիրվում Հայոց ցեղասպանության թանգարան հուշահամալիրին, որտեղ կարելի է ծանոթանալ երկրի տխուր անցյալին, առաջարկվում է այցելել Կապույտ մզկիթ, Կասկադի գագաթ, որտեղից կարելի է տեսնել ողջ քաղաքը։

Եվրոպական լավագույն բյուջետային ուղղությունների  թվում են Իտալիայի Կալաբիա, Մակեդոնիայի  Օխրիդ, Ֆրանսիայի Ստրասբուրգ, Խորվաթիայի Օսյեկ, Գերմանիայի Համբուրգ, Սլովակիայի Բանսկա Շտյավնիցա քաղաքները։

 

Placeholder